Հայկական Գովազդային Դաշտ

Քայլ առ քայլ

Ինչպես լրացնել հայտը

Ընտրեք ձեր գովազդային տարածքը, լրացրեք բրենդի տվյալները, ստուգեք նախադիտումը և ուղարկեք հայտը հրապարակման։

1

Ընտրեք տարածքը պատի վրա

Քարտեզի վրա սեղմեք կամ քաշեք այն հատվածը, որտեղ ուզում եք երևա ձեր գովազդը։ Ընտրված հատվածի չափը, կոորդինատները և գինը կհաշվարկվեն ավտոմատ։

2

Լրացրեք անունը կամ բրենդը

«Անուն կամ բրենդ» դաշտում գրեք ցուցադրվող անվանումը, որը պետք է երևա ձեր գովազդային տարածքի հետ։

3

Ավելացրեք կարճ նկարագրություն

Գրեք մինչև 160 նիշանոց հստակ տեքստ՝ ինչ եք ներկայացնում կամ ինչ առաջարկ ունեք։ Լավ է, երբ տեքստը կարճ է, հիշվող և առանց ավելորդ նշանների։

4

Նշեք հղումները

Կայքի դաշտում տեղադրեք վավեր HTTPS հղում։ Կարող եք ավելացնել նաև Instagram, X կամ YouTube, որպեսզի այցելուները արագ գտնեն ձեր էջերը։

5

Վերբեռնեք նկարը կամ լոգոն

Ընտրեք JPG, PNG կամ WebP նկար՝ մինչև 5MB։ Լավ է, եթե այն քառակուսի է, բարձր որակով և կենտրոնացված պատկերով։

6

Ստուգեք preview-ն և ուղարկեք

Սեղմեք «Նախադիտել», տեսեք՝ ինչպես է երևալու գովազդը, ընդունեք պայմանները և ուղարկեք հայտը։ Համակարգը կստուգի նկարը և համապատասխանության դեպքում կհրապարակի այն պատին։

Կարճ հուշումներ

Լավ արդյունքի համար օգտագործեք պարզ լոգո, կարդացվող անվանում և իրական հղում։ Եթե ընտրում եք փոքր տարածք, նախընտրեք առանց մանր տեքստի պատկեր, որ այն պատի վրա չկորի։

Վերադառնալ պատին